Our history
«Տունը» ավելին է, քան պարզապես տարածք։ Այն պետք է լինի ձեր երազանքների արտացոլումը և մի վայր, որտեղ դուք կարող եք լիցքաթափվել:
Բարձրորակ նախագծեր կառուցելու նպատակով Azatutyunpark-ը տարիների ընթացքում ձեռք է բերել վստահելի հարաբերություններ մի շարք արհեստավորների և մատակարարների հետ որոնց փորձն ու աշխատանքը տեսանելի են ըստ արդյունքների։Ընկերության գեր նպատակն է ստեղծել այնպիսի էլիտար շենք որը կհամապատասխանի բոլոր ստանդարտներին և կստիպի մարդկանց այստեղ գտնել իրենց երազանքների բնակարանը։ Ազատություն Պարկը իր նախագծի տարացք է ընտրել՝ ք․Երևան, Քանաքեռ-Զեյթուն Քանաքեռցու փողոց 4/1 ։ Հարևանությամբ կան նաև այլ բնակելի տներ և էլիտար բարձրահարկ շենքեր։Տարածքն ունի թեքություն։ Azatutyunpark-ը նախատեսում է կառուցել բնակելի բազմաբնակարան համալիր որը իր մեջ կներառի հինգ մասնաշենք։Կառույցը նախատեսում է ունենալ 3 ստորգետնյա և 12-18 վերգետնյա հարկեր ։ Ստորգետնյա հարկերում լինելու են ավտոկայանատեղեր որոնք ունենալու են 1-ին տիպի հրակայունություն։ Azatutyunpark-ը ստորգետնյա հարկերում նախատեսել է ապաստարաններ որոնք կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակներում։Ապաստարանները իրենց մեջ ներառում են (սանհանգուցներ,լոգարաններ,լվացարաններ)։Վերգետնյա հարկերում նախատեսվում են բնակարաններ՝ տիպային հատակագծային լուծումներով։ Մասնաշենքերում աստիճանավանդակների և վերելակների,սանդղավանդակի հատակագծային լուծումները համապատասխանում են նորմատիվային պահանջներին։Էսքիզային նախագիծը մշակվել է հաշվի առնելով շինարարական նորմերը։ Մասնաշենքերի տանիքները նածխատեսվում է կառուցել՝ ներքին կազմակերպված ջրահեռացմամբ։Ճակատներում նախատեսվում է երեսապատում քարե սալիկներով ՝ չոր շարվախքով։
Azatutyunpark-ը իր համալիրում նախատեսում է նաև մանկական խաղահրապարակներ,կանաչապատ տարածք։Մենք պատրաստում ենք երազանքի տներ և հանձնում դրանք Ձեզ։
Մեր նպատակն է` ապահովել յուրաքանչյուր բնակարանի բացառիկ որակը և ստեղծել ժամանակակից չափանիշներին համապատասխան, հարմարավետ ապրելավայր, որտեղ բոլորը կարող են լիարժեք վայելել կյանքը: