Ընտրել հարկը
Մասնաշենք Գ (15-հարկ)
Տարածքը գտնվում է ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն Քանաքեռցու փողոց 4/1 հասցեում։ Աշխատանքային նախագիծը կատարվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28022020-01-0332 վկայականի, 01.06.2022թ տրված N01/18-07/2-Դ-25326-437 ճարտարապետահատակագծային առաջադրանքի և պատվիրատու ՛՛ՕՐԻԵՆԹ ՍԹՈՆ՛՛ ՍՊԸ առաջադրանքի հիման վրա։
Բնակելի համալիրը նախատեսվում է 5 մասնաշենքերով։ Նախատեսվում է 3 ստորգետնյա և 12-18 վերգետնյա հարկերով։ Ստորգետնյա հարկերում նախատեսվում են ավտոկայանատեղեր։ Ավտոկայանատեղիների ծածկերը նախատեսված է 1-ին տիպի հրակայունության։